81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ երրորդ լավագույն արդյունքն է ցույց տալիս Եվրոպայի առաջնությունում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով:
Պոկում վարժության արդյունքներով էլ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:
Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։
Աղբյուր՝ armsport.am