6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փետրվար 10 09:44 2024

Փետրվարի 9-ին Հավայան կղզիների ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել ժամը 10:06-ին (Երևանի ժամանակով՝ փետրվարի 10-ին՝ 00:06-ին)։ Սեյսմիկ ակտիվության կենտրոնը գտնվել է Նաալեհու վիճակագրական մեկուսացված տարածքից 5 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորությամբ:

«Հավայիի այս հատվածում սովորական են երկրաշարժերը: Հավայան կղզիներում եղել են նաև ավելի մեծ երկրաշարժեր, այդ թվում՝ 1975 թվականին գրանցված 7,7 մագնիտուդ ուժգնությամբ Կալապանա երկրաշարժը։