Զելենսկին փոխեց նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետին


Զելենսկին փոխեց նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Փետրվար 9 23:32 2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային պաշտոնանկ է արել․ մինչ այդ էլ փոխել էր Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։  

Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալայի փոխարեն Զելենսկին նշանակել է  Անատոլի Բարգիլևիչին, որը մինչ այս ղեկավարում էր տարածքային պաշտպանության ուժերը։