26-ամյա տղան մոտոցիկլով ինքնավթարի է ենթարկվել․ նա հայտնաբերվել է մոտոցիկլից մի քանի մետր հեռու


26-ամյա տղան մոտոցիկլով ինքնավթարի է ենթարկվել․ նա հայտնաբերվել է մոտոցիկլից մի քանի մետր հեռու
Փետրվար 9 17:20 2024

Երեկ՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած մոտոցիկլով Ռուբինյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնավթարի հետևանքով մոտոցիկլավարը, ում մոտոցիկլից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Ղազար Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մովսիսյանը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու պարեկները։ Վերջիններս օգտագործել են իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփուոմ պահվող դեղամիջոցները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։