Թույլատրել են օնլայն ամուսնանալ


Թույլատրել են օնլայն ամուսնանալ
Փետրվար 8 23:59 2024

Ուկրաինայի բնակիչները կկարողանան օնլայն ամուսնանալ, հայտարարել է երկրի Թվային տրանսֆորմացիաների նախարար Միխայիլ Ֆեդորովը։

 

Ըստ նրա, օնլայն ամուսնությունը հնարավոր է գրանցել պետական ծառայությունների «ԴԻԵ» էլեկտրոնային հարթակի միջոցով։ Նախարարը նշել է, որ ընթացակարգը լիովին անվտանգ է լինելու, ընթանալու է վիդեո ֆորմատով։