Ուկրաինական գերությունից 100 ռուս զինվորական է վերադարձել


Ուկրաինական գերությունից 100 ռուս զինվորական է վերադարձել
Փետրվար 8 23:47 2024

Ուկրաինական գերությունից վերադարձվել է 100 ռուս զինծառայող, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«2024 թվականի փետրվարի 8-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է 100 ռուս զինծառայող, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում», - ընդգծել են գերատեսչությունում:

Նշվում է, որ դրա դիմաց Կիևին են հանձնել նույն քանակությամբ ռազմագերիներ։

Նախարարությունում նաև հավելել են, որ ռուս զինվորականների՝ գերությունից վերադարձի հարցում որպես միջնորդ հանդես են եկել Արաբական Միացյալ Էմիրությունները: