Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Ղրղզստանի սեյսմոլոգները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում: Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-3,5-ի սահմաններում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։