4 անգամ երկրաշարժ է գրանցվել


4 անգամ երկրաշարժ է գրանցվել
Հունվար 30 10:40 2024

Հունվարի 30-ին Ղրղզստանում չորս երկրաշարժ է գրանցվել, գրում է Sputnik.kg-ն։

Ամենաուժեղն ունեցել է 5,9 բալ ուժգնություն, ամենաթույլը՝ 4 բալ ուժգնություն:

Երկրաշարժերի օջախները գտնվել են Չինաստանում, սակայն ցնցումները զգացվել են նաև Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում։