Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին դատապարտեց 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով «Մոսկվա-Սիթի» կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցներ կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, փոխանցում է «Ազատություն»-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ին բիզնես կենտրոնի «Օլո» երկնաքերի մեքենաների կայանման մոտ՝ ձեռնարկատեր Դմիտրի Պավլովի ծննդյան տոնակատարության ժամանակ։
Նրա թիկնապահները վեճի մեջ են ներքաշվել «Օխրանա» դաշնային պետական միասնական ձեռնարկության մարտիկների հետ, ովքեր պահանջել են մուտքի մոտից հեռացնել կայանված «Մերսեդես-Մայբախ» մեքենան:
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։