ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը դեռ որոշում չի կայացրել անտարկտիկական հետազոտողների աշխատանքը ֆինանսավորելու մասին, սակայն, առաջիկայում քայլեր կձեռնարկի։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ես գիտեմ, որ 2025-2027 թվականները կպահանջեն միլիարդավոր դոլարների ներդրումներ այս աշխատանքում»,-ասել է նա։
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ Անտարկտիդայի Վոստոկ կայարանում նոր ձմեռային համալիրը բաց հարթակ է դառնալու տարբեր երկրների գիտնականների համար, ինչպես նաև կամրապնդի գիտական կապերը Ռուսաստանի և Բելառուսի միջև։