Պարեկների հատուկ օպերացիան Երևանում․ «Յաշիկ»-ի 29-ամյա վարորդը տեղափոխվել է ոստիկանություն


Պարեկների հատուկ օպերացիան Երևանում․ «Յաշիկ»-ի 29-ամյա վարորդը տեղափոխվել է ոստիկանություն
Հունվար 27 13:28 2024

Երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են Mercedes G մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված «յաշիկավար»-ը երթևեկում է և իր մոտ պահում է տրանսպորտային միջոցի հատուկ կտրոն։

Երբ պարեկային ծառայությունում արդեն վստահ էին իրենց ինֆորմացիայի աղբյուրին, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևանի գնդի պարեկները իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրում է «Սպիտակ ասպետը կեղծ նարուշիրովկով» օպերացիան ու քանի որ պարեկները տեղեկություններ էին ստացել, որ նա հնարավոր է լինի մի քանի փողոցներում, այդ հատվածները վերցվում է հսկողության տակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։