Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել


Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել
Հունվար 27 11:22 2024

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։

 

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:19-ին Կուշադասի ծոցում։

 

Օջախը եղել է 8,5 կմ խորության վրա։