Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողողի 113/9 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել BMW X5 մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, իսկ դեպքի վայրից 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբնության ազգային կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։