Լարսը փա՞կ է


Լարսը փա՞կ է
Հունվար 21 21:57 2024

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով երկկողմանի դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը ռազմավարական ճանապարհով, հայտնում է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Վլադիկավկազ - Լարս հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը ՌԴ - ից դուրս գալու ուղղությամբ կիրակի ժամը 18:45-ից արգելվում է մինչև հատուկ կարգադրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: