Գազ չի լինի


Գազ չի լինի
Հունվար 19 14:26 2024

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 19-ին ժամը 09։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան, Շրջանային փողոցների, Մուշ թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։