Mercedes-ը բախվել է Nissan Murano-ին, վերջինն էլ Toyota-ին, Toyota-ն էլ Nissan-ին. կա վիրավոր


Mercedes-ը բախվել է Nissan Murano-ին, վերջինն էլ Toyota-ին, Toyota-ն էլ Nissan-ին. կա վիրավոր
Հունվար 18 10:40 2024

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենային, դա էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ Nissan մակնիշի ավտոմեքենայի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։