Կոտայքի մարզում ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի վրա, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։