«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգում է․
«Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել։
Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները։
Նույն իրավիճակն է միջպետական ճանապարհների դեպքում, ինչին շուտով կանրադառնամ առավել մանրամասն։
Նշեմ, որ կապիտուլյանտի շարասյունը ևս անցնում է այս ճանապարհահատվածով՝ ականատես լինելով խայտառակ իրավիճակին»,- գրել է պատգամավորը։