Կոտայքում Mercedes Viano-ն բախվել է սննդի կետին, ապա ծառին. 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի


Կոտայքում Mercedes Viano-ն բախվել է սննդի կետին, ապա ծառին. 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Հունվար 12 17:56 2024

Այսօր՝ հունվարի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին:

 
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված սննդի կետի աշխատողներն ու օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։