Երևանում բախվել են BMW-ն, Opel-ը, Honda-ն ու Nissan-ը. մահացածին դուրս են բերել մեքենայի տակից


Երևանում բախվել են BMW-ն, Opel-ը, Honda-ն ու Nissan-ը. մահացածին դուրս են բերել մեքենայի տակից
Հունվար 12 02:39 2024

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Փրկարարները BMW-ի տակից դուրս են բերել մահացած կնոջ մարմինև և պատգարակով մոտեցրել դիատարին: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարկան ջոկատից և Երևանի Երևանի թիվ 5-րդ փրկարարական ջոկատից, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։