Գեղարքունիքում Volkswagen-ը հայտնվել է դաշտում, ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՊՆ ծառայողի դին


Գեղարքունիքում Volkswagen-ը հայտնվել է դաշտում, ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՊՆ ծառայողի դին
Հունվար 11 10:17 2024

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զոհ: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են տղամարդու դի:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։