6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբեր 21 22:46 2023

6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների մոտ, որոնք մտնում են ԱՄՆ Ալյասկա նահանգի կազմի մեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժը գրանցվել է Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա համանուն կղզում։

Էպիկենտրոնը գտնվել է ռուսական Անադիր քաղաքից 1540 կմ և Պետրոպավլովսկ–Կամչատսկի քաղաքից 1766 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների օջախը 33.2 կմ խորության վրա է եղել։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։