Երկրաշարժ է տեղի ունեցել


Երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբեր 18 21:44 2023

Չինաստանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15: 59-ին (Երեւանի ժամանակով 19: 59-ին): Էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Լանչժոու քաղաքից 102 կմ դեպի հարավ-արեւմուտք, որի բնակչությունը 3 մլն մարդ է: Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: