Գողը ներխուժել է բնակարան և հափշտակել օղու շիշ և նարնջի հյութ


Գողը ներխուժել է բնակարան և հափշտակել օղու շիշ և նարնջի հյութ
Դեկտեմբեր 18 19:52 2023

ԱՄՆ-ում տղամարդը թալանել է բնակարանը` հանուն ալկոհոլի, գրում է New York Post-ը։

Ըստ կայքի՝ տղամարդը վաղ առավոտյան ներխուժել է ուրիշի բնակարան, ինչը ֆիքսվել է տեսահսկման տեսախցիկներով։ Կադրերում երեւում է, որ գողն իր հետ տարել է միայն մեկ շիշ օղի եւ նարնջի հյութ՝ անտեսելով մյուս թանկարժեք իրերը։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդու գործողությունների հետևանքով ընդհանուր վնասը կազմել է 35 դոլար։ Բացի այդ, գողը փորձել է մտնել նաև մեկ այլ բնակարան, սակայն չի կարողացել բացել դուռը։ Ոստիկանները հավելել են, որ փորձում են պարզել նրա ինքնությունը։

Տուժողը քննիչներին պատմել է, որ գողության պահին քնած է եղել և չի հասկանում, թե ինչու էր մոռացել կողպել դուռը։