Բժիշկները կնոջ մարմնից երկու հսկա քար են հանել


Բժիշկները կնոջ մարմնից երկու հսկա քար են հանել
Դեկտեմբեր 18 16:40 2023

Մոսկվայի մարզում բժիշկները 50-ամյա հիվանդի մարմնից երկու հսկայական քար են հանել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մարզային վարչությունից։

Մինչ այդ Էլեկտրոստալ քաղաքի բնակչուհին դիմել է բժիշկներին՝ գանգատվելով գոտկատեղի սուր ցավերից։ Նա նմանատիպ գանգատներ է ունեցել վերջին հինգ տարվա ընթացքում, սակայն բժիշկները նրա մոտ քրոնիկ ցիստիտ են ախտորոշել:

Այնուհետ բժիշկները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ ցավի պատճառը միզապարկի խոշոր քարերն են։ Արդյունքում մասնագետները հիվանդի մարմնից հանել են երկու քար՝ 8,5 և 5,5 սանտիմետր չափերով։

Կինն այժմ ապաքինվում է վիրահատությունից հետո։ Նրա առողջությանը վտանգ չի սպառնում։