3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել թուրքական Մալաթիա նահանգում (երկրի հարավ-արեւելք), տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությանը (AFAD)։
Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09.07-ին Եշիլյուրթ շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորությունում։