Ադրբեջանի նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել


Ադրբեջանի նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել
Դեկտեմբեր 18 11:09 2023

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը կմասնակցի արտահերթ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Նիյամեդդին Օրդուխանլին։

Նրա խոսքով, այս որոշումն ընդունվել է կուսակցության վարչության այսօրվա նիստում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։