Մահացել է Օթար Իոսելիանին


Մահացել է  Օթար Իոսելիանին
Դեկտեմբեր 17 15:54 2023

89 տարեկանում մահացել է վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին իր Telegram–յան ալիքում հայտնել է լուսանկարիչ և լրագրող Յուրի Ռոստը։

«Կյանքից հեռացել է Օթար Իոսելիանին՝ մեծ կինոռեժիսոր, հրաշալի մարդ և իմ ամենամոտ ընկերը»,- գրել է նա։

Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականի փետրվարի 2-ին Թբիլիսիում։ 

Ռեժիսորը նկարահանել է «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ» և «Հովվերգություն» ֆիլմերը, որոնք արժանացել են միջազգային մրցանակների։

1980-ականների սկզբից Օթար Իոսելիանին սկսել է աշխատել Ֆրանսիայում, որտեղ նկարահանել է մի քանի վավերագրական և գեղարվեստական ​​ֆիլմեր։

1984 թվականին Իոսելիանին դարձել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։