Արևմտյան երկրները ստիպված կլինեն ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Նրանք պետք է լեզու գտնեն մեզ հետ, քանի որ պետք է հաշվի նստեն մեզ հետ»,- ասել է պետության ղեկավարը։
Միաժամանակ նա անհեթեթություն է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն խոսքերը, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Պուտինի խոսքով, սա ընդամենը խոսք է՝ ռուսական ուղղությամբ իր «սխալ քաղաքականությունն արդարացնելու համար»։