Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ դատապարտել են կարդինալի


Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ դատապարտել են կարդինալի
Դեկտեմբեր 17 08:55 2023

Կարդինալ Անջելո Բեչչուն դատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման։ Պատմության մեջ առաջին անգամ կարդինալը դատապարտվել և բանտ է ուղարկվել, հաղորդում է ANSA-ն։

 

Լոնդոնում Սուրբ Աթոռի համար անշարժ գույքի գնման գործընթացը տեւել է երկուսուկես տարի։ Հետաքննությունը պարզել է, որ կարդինալ Բեչչուն պատասխանատվություն է կրում ընթացակարգի ընթացքում կատարված խախտումների և չարաշահումների համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև կեղծ տեղեկություններ տրամադրելու և խարդախության համար։ Դատավարության ընթացքում, բացի կարդինալից, մեղադրյալի աթոռին է եղել ևս ինը մարդ։

 

Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործարքի ժամանակ Բեչչուն ծառայում էր որպես Վատիկանի պետքարտուղարի ընդհանուր գործերով տեղակալ:  

 

Նշվում է, որ Բեչչուի փաստաբան Ֆաբրիցիո Վիգլիոնեն ասել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը: