Կանխատեսվում է, որ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 8.3 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Հաջորդ տարվա համար կանխատեսում ենք 6.1 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Գալստյանը։
Անդրադառնալով գնաճին, ԿԲ նախագահն ասաց, թե այս տարվա համար ակնկալում են զրոյական գնաճ։