Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին մոտ Камаз մակնիշի ավտոմեքենան Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կնոջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: