Եթե Ձեզ տանջում են մեջքի և պարանոցի ցավերը, ճնշման խնդիրները և անքնությունը, ապա այս վարժությունը հենց Ձեզ համար է։ Այն բաղկացած է յոգայի էլեմենտար դիրքերից։
Արդեն երրորդ պարապմունքից հետո Դուք դրական փոփոխություն կնկատեք․ կամրանան մկաններն ու կուղղվի կեցվածքը։ Բացի այդ՝ կկարգավորվի քնի գրաֆիկը, և կանհետանան մեջքի և պարանոցի հատվածի բոլոր ցավերը։
Թուլացման դիրք
Նստեք ուղիղ մակերևույթի վրա և խաչեք ոտքերը նկարում ցուցադրված եղանակով։ Մեջքը թեթևակի վերև ձգեք և կզգաք, թե ինչպես է ուղղվում այն։ Այս դիրքում նստեք 2-3 րոպե և ինչքան հնարավոր է, խորը շնչեք։ Այսպես Դուք նաև կնվազեցնեք սթրեսի մակարդակը։
Ձգում դեպի առաջ
Նստած վիճակում առաջ ձգեք ոտքերը և ամբողջ մարմնով դանդաղ ձգվեք դեպի ոտքերի մատները։ Մի քանի մարզման արդյունքում Դուք անպայման կկարողանաք ամբողջությամբ ձգվել դեպի առաջ։ Այս ձգումը կրկնեք 5 անգամ։
Մանկան դիրք
Ծնկի իջեք՝ ծնկները բացելով ուսերի լայունթյամբ, իսկ ձեռքերը մեկնեք դեպի հետ։ Դանդաղ ձգվեք դեպի առաջ և գլուխն իջեցրեք ներքև։ Այս դիրքում մնացեք 3-4 րոպե՝ կարճ դադարներով։ Խորը շնչեք և կզգաք, թե ինչպես է հանգստանում ամբողջ ողնաշարը։
Պտտում
Նստեք նկարում ցուցադրված դիրքով և աջ ձեռքը դրեք ձախ ծնկի վրա։ Ձախ ձեռքը դրեք ետևում և դանդաղ պտտվեք դեպի ձախ։ Գլուխը պտտեք մարմնին համընթաց՝ ձախ նայելով։ Հետո դանդաղ վերադարձեք ելման դիրքին և նույնը կրկնեք դեպի աջ կողմ։
Աստվածուհու դիրք
Պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները և ոտնաթաթերը միացրեք իրար։ Ձեռքերն ազատ դրեք համապատասխան կողմերում։ Շնչեք խորը և համաչափ։ Այս դիրքում մնացեք այնքան, ինչքան հարմար եք զգում, սակայն 2 րոպեից ավել մնալն արդեն անիմաստ է։
Ոտքերը պատին
Ոտքերն ուղղեք, բարձրացրեք և հենեք պատին։ Թուլացրեք մարմնի վերին հատվածը։ Այս դիրքում մնացեք 3 րոպե, խորը շնչեք և արտաշնչեք։
Ազատ դիրք
Պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները և գրկեք ոտքերը։ Դուք կզգաք, թե ինչպես են ձգվում կոնքերի և մեջքի մկանները։ Այս դիրքում մնացեք առնվազն 1 րոպե։ Մի՛ մոռացեք խորը շնչելու մասին։
Աղավնու դիրք
Նստեք հարթ մակերևույթի վրա՝ նկարում ցուցադրված դիրքով։ Այնուհետև մարմնով շարժվեք դեպի առաջ։ Այս դիրքում մնացեք 1 րոպե և նույնը կրկնեք մյուս ոտքով։ Այս վարժանքն օգնում է ազատվել ոտքերի ցավից և ամրապնդում է մեջքի մկանները։
Վերածննդի դիրք
Պառկեք մեջքի վրա և լայն պարզեք ձեռքերը։ Այնուհետև ոտքերով ընդունեք նկարում պատկերված դիրքը և պտտվեք մի կողմի վրա։ Կարևոր է, որ ամբողջ ընթացքում մեջքն ուղիղ պահեք։ Այս դիրքում մնացեք 3 րոպե և նույնը կրկնեք մյուս կողմի համար։
Ձկան դիրք
Պառկեք մեջքի վրա և ձեռքերը դրեք կոնքերի շրջանում։ Դանդաղ վերև բարձրացրեք կուրծքը, իսկ գլուխը պարզեք դեպի ետ։ Մաքսիմալ բարձրանալուց հետո դանդաղ իջեք ներքև։
Այս մարզանքից հետո Դուք Ձեզ ամբողջովին թարմացած կզգաք։ Այսպես մարզվեք առավոտյան՝ տանից դուրս գալուց առաջ, 2 օրը 1 անգամ, և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Դուք զգալի փոփոխություններ կնկատեք։