Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ հարևանների հետ համագործակցությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Որոշ արևմտյան տերություններ մինչև հիմա չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ: Նրանք, ովքեր վարձավճար են ստացել Հայաստանին սադրելով, իրականում հայերին ամենամեծ վնասն են հասցրել», - ասել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ազգին ուղղված իր ուղերձում ։