Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Ուելսի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիդս Յունայթեդի» պաշտպան Ջո Ռոդոնը։ Հպման պատճառով ինքնագոլ գրանցվեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։
Ընդմիջում է։
Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Նաիր Թիկնիզյան, Անդրե Կալիսիր, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Ուգոչուկվու Իվու, Արտակ Դաշյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Լուկաս Սելարայան։
Ուելս․ Դենի Ուորդ, Նեկո Ուիլյամս, Բեն Դեւիս, Կրիս Մեֆամ, Ջո Ռոդոն, Ջորդան Ջեյմս, Դեւիդ Բրուքս, Էթան Ամպադու, Քոնոր Ռոբերտս, Կիֆեր Մուռ, Հարի Ուիլսոն։
Թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Ուելսում հաղթել է 4:2 հաշվով։
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի