Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի


Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի
Նոյեմբեր 15 18:52 2023

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: