Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 13 11:42 2023

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յեշիլովի շրջանում տեղական ժամանակով ժամը 08:28-ին ((Երևանի ժամանակով ժամը 09:28-ին):

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա: