Ռուսաստանում սկսվել է «Checkmate» կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը


Ռուսաստանում սկսվել է «Checkmate» կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը
Նոյեմբեր 13 08:53 2023

Ռուսաստանում սկսվել է «Checkmate» 5-րդ սերնդի թեթև կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։

«Կատարված աշխատանքների հիման վրա փոփոխություններ են կատարվել նախագծում, որով ճշգրտվել են նաև առաջին թռիչքի ժամկետները։ Այսօր կոնստրուկտորական փաստաթղթերը հանձնվել են արտադրող գործարանին, սկսվել է առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը», - հայտնել են կորպորացիայից։

Նշվում է, որ «Checkmate»-ի շնորհանդեսից հետո ճշգրտվել են նախագծի արժեքը և առանձին տեխնիկական լուծումները:

«Checkmate»-ը Ռուսաստանում հինգերորդ սերնդի առաջին մեկ շարժիչով աշխատող  ինքնաթիռ է, որը մշակվել է «Սուխոյ» ընկերության կողմից (ընդգրկված է »Ռոստեխ»-ի Միացյալ ավիաշինական կորպորացիայի մեջ)։

Կործանիչը ներկայացվել է 2021 թվականի հուլիսին ՄԱԿՍ-2021 ավիատիեզերական սրահում։ Արտասահմանյան շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականին «Dubai Airshow» ցուցահանդեսում։
Կործանիչի զանգվածը գերազանցում է յոթ տոննան, իսկ արագությունը կկազմի 1․,8 Մախ: Այն  կարող է միաժամանակ խոցել մինչև վեց թիրախ։