Երևանում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովին:
Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 0:5 հաշվով զիջելով Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին:
Հայաստանի սամբոյի հավաքականի վերջին ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը նույնպես դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին:
Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում՝ 5 արծաթե և 5 բրոնզե: