Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը


Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը
Նոյեմբեր 12 18:32 2023

Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09  կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը: Նրա քաղաքական զինակից Միրոսլավ Կալոուսեկը լուրը հաստատել է X սոցիալական ցանցում: Վերջին օրերին Շվարցենբերգը գտնվել է Վիեննայի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է420on.cz-ն։

«Նա իմ կյանքի ամենակարևոր և բարի մարդկանցից մեկն էր։ Թող նա հանգչի խաղաղությամբ, Չեխիան պետք է հավերժ երախտապարտ լինի նրան այն ամենի համար, ինչ նա անշահախնդիր արել է նրա համար»,- եզրափակել է Կալոուսեկը։