Հակարի կամրջի մոտից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստին պետական մեղադրողը Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Պետական դատախազը նշել է, որ Խաչատրյանը պետք է հինգ տարի բանտարկվի, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի նշանակվում։ Վագիֆ Խաչատրյանը 68 տարեկան է։
Դատաքննությունը կշարունակվի ժամը 14-ին։
Հիշեցնենք, որ արցախցիՎագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։