Երևանում BMW X5-ի կին վարորդը բախվել է «Կերամիկ սիթի»-ի երկաթե ճաղավանդակներին ու պատին


Երևանում BMW X5-ի կին վարորդը բախվել է «Կերամիկ սիթի»-ի երկաթե ճաղավանդակներին ու պատին
Հոկտեմբեր 25 19:23 2023

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում BMW X5 մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, հայտնվել  հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել «Կերամիկ սիթի» ընկերության երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենայի վարորդը եղել է կին, ով ավելի շատ հայտնի է որպես «գիշերային թիթեռնիկ»: