ՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. Միրզոյան


ՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. Միրզոյան
Մայիս 21 11:59 2025

ՀՀ–ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը հույս ունեմ՝ այսօր կստորագրենք»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ իր պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Միրզոյանը նշեց, որ նախարարների միջև հանդիպումն արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով ևս հանդիպումն արդյունավետ կլինի։