Լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում խնդրեցին կարծիք հայտնել վարչապետի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածության վերաբերյալ։
Հիշեցնենք՝ ԱԺ երկու պատգամավորների՝ՔՊ-ից հեռացված Աղազարյանի և Ասլանյանի կողմից էր Մարուքյանն առաջադրվել թեկնածու։
«Խնդրում եմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը նայեք և տեսեք՝ արդյոք այդ հայտարարությունը հնարավորություն տալի՞ս է մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, մեր խմբակցությունը սատարելու է։ Խմբակցությունն ասել է՝ քննարկելու ենք․ քննարկել են և կարծիք հայտնել թեկնածուի մասին։
Մենք չե՛նք կարող քվեարկել մի մարդու օգտին, կամ սատարել նույնիսկ փողոցում պայքարով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս բոլոր ողբերգություններին մասնակից է եղել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։