Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները


Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները
Հոկտեմբեր 24 11:36 2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

 

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Խովաևին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան։