Ադրբեջանում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը․ կան տուժածներ


Ադրբեջանում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը․ կան տուժածներ
Հոկտեմբեր 23 23:19 2023

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Խան Բաղի շրջանում։ Համար 1 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորն ու կողաշրջվել։

Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։