Ռուսական ավիաընկերությունը դատարան է դիմել․ Հայաստանից ավելի քան 1,5 մլն դոլար են պահանջում


Ռուսական ավիաընկերությունը դատարան է դիմել․ Հայաստանից ավելի քան 1,5 մլն դոլար են պահանջում
Հոկտեմբեր 23 22:28 2023

Ռուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն դոլար գանձելու հայցով, փոխանցում է ТАСС-ը։ 

2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։

Հայկական Aquila Technics LLC-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։