Գեղարքունիքում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան` 4,5կգ քաշով Անգելինան


Գեղարքունիքում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան` 4,5կգ քաշով Անգելինան
Հոկտեմբեր 21 10:05 2023

Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝  4,5կգ քաշով, 55սմ հասակով։

Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։  

Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։

Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։