Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հոկտեմբեր 20 10:57 2023

Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22։43-ին։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն  ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: