Ավանից դեպի Կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների համար առաջին երթևեկելի գոտին փակ է լինելու


Ավանից դեպի Կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների համար առաջին երթևեկելի գոտին փակ է լինելու
Հոկտեմբեր 19 19:28 2023

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ  վերև ընկած հատվածում փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: